|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը: Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել:
Հիմա քննարկումներ են գնում, եւ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում՝ այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա խորհրդարանական ընտրություններին եւս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում