Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
РИА Новости-ն այսօր տեղեկություն է հրապարակել, թե իբր, Մոսկվայում մամուլի ասուլիսում ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության առաջին դասի խորհրդական Արսեն Մելիք-Շախնազարյանը հայտարարել է, թե ադրբեջանական կողմի տիրապետության տակ շարունակում է երեք դիրք մնալ: РИА Новости–ն այդ հայտարարությունից հետո էլ զանգահարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին և գրել, թե իբր Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը: Սակայն քիչ առաջ ՊՆ մամլո խոսնակը հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում` գրելով, որ սխալ է խոսքը հասկացվել:
«Հարգելիներս ՌԻԱ «Նովոստիի» թղթակիցը ճիշտ չի հասկացել իմ ասածը: Քանի որ այս պահին ակտիվ մարտական գործողություններ չեն վարվում այդ մի քանի հարյուր մետրի վրա, ապա գրավել ու հետ մղել չկա, բնականաբար: Ինքը այլ բան է հասկացել, իսկ բլուրը առհասարակ սխալ է հասկացել, դա առաջի օրվա բլուրի մասին է նշվել, որը ՊԲ-ի ստորաբաժանումները արդեն հետ են վերցրել»,- պարզաբանել է Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում: