կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 16:30
Քաղաքական

Նախագահը Մալթայում է

Նախագահը Մալթայում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: 

Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել են Վալետայի քաղաքապետ Ալեքսեյ Դինգլին, Մալթայի խորհրդարանականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նախագահը ծաղկեպսակ է դրել մայրաքաղաք Վալետայի կենտրոնում գտնվող այդ պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Այն տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Մալթայի հայ համայնքի նախաձեռնությամբ` ի նշան Մալթային երախտագիտության այն աջակցության համար, որ ցուցաբերվել է 1375 թվականին Կիլիկյան Հայաստանից այս կղզում ապաստան գտած և 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին:

Նախագահը քաղաքապետ Դինգլիի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել խաչքարի մոտ: