Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Գառնի գյուղում էին: «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում չեն քննադատել այլ քաղաքական ուժերին, պահել են քաղաքակիրթ բանավեճի կուլտուրան, բայց այժմ ստիպված է անդրադառնալ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի ասածին:
«Երկու օր է` տեսնում ենք՝ որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա, անցել են «Ծառուկյան» դաշինքին վարկաբեկելուն, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Նույն Արամ Զավենի Սարգսյանը երեկ քննադատում էր «Ծառուկյան» դաշինքին և Ծառուկյանին՝ ասելով. «Մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետ էլ հնարավոր չի ունենալ»: Հիմա հարցնում եմ՝ պարո'ն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցվա՞ծ է: Բա Դուք ասում եք՝ կաթի մթերման գործարան չեք կարող ունենալ, կամ` որ քո եղբայրը Հանրապետական կուսակցության առաջին համարը գլխավորող Վիգեն Սարգսյանի խորհրդականն է և Արարատի մարզում աշխատում է Հանրապետականի համար, էդ ո՞նց ա լինում, բա դրա համար էլ դու գնացել-առաջադրվել ես Սյունիքում. բաժանել եք երկու եղբայրների մեջ»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով. «Մեկը Արարատի մարզում ապահովում է Արամ Սարգսյանի ասած` հանցավոր իշխանության վերարտադրությունը, ապահովում է ամեն գնով, մյուսն էլ, իր մարզը թողած, գնացել Սյունիքում է առաջադրվել, որ եղբորը չխանգարի: Կրկնում եմ՝ չէի ասի, եթե մարդիկ չխախտեին կոռեկտության սահմանները»:
Նրա խոսքով՝ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է և կընտրի ժողովրդի մասին մտածող քաղաքական ուժին: «Փորձում եք մարդկանց մոլորեցնել, որ դուք միակ ընդդդիմությունն ենք, բայց ժողովուրդն ամեն ինչ տեսնում է, ժողովուրդն ամեն ինչի իրական արժեքը գիտի»,- նշեց Զոհրաբյանը: