Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախնական տվյալներով՝ 2016 թ. դեկտեմբերից մինչև 2017 թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի 66-ամյա բնակչուհին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը տրամադրելով 3 մարմնավաճառների և բնակարանն ապահովելով համապատասխան կահավորանքով։
Ըստ քննության տվյալների՝ բնակարանում հաճախորդների հետ մարմնավաճառների ունեցած սեռական հարաբերությունների դիմաց կինը ստացել է գույքային օգուտ։
Դեպքի առթիվ 2017 թ. մարտի 16-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Կապանի 66-ամյա բնակչուհին ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ