կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-17 20:26
Հասարակություն

Երիտասարդների համար եկել է իսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին. Նախագահ

Երիտասարդների համար եկել է իսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին. Նախագահ

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի հիմնադիր նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի հաղթողներին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր գրասենյակում այսօր կայացավ դրամաշնորհի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Այս տարի ներկայացված 7 ծրագրերից հաղթող ճանաչվել 2 բիզնես նախագծերի հաղթողներին շնորհավորեց  ՀՀ նախագահը՝ նշելով, որ վստահ է՝ ժյուրին ճիշտ որոշում է: Նախագահը երիտասարդներին կոչ արեց նույն ձևով շարունակել աշխատանքը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը:

«Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ 10 տարի առաջ սկսած մեր գործը հաջողությամբ շարունակվում է, և արդեն հազարավոր երիտասարդներ կարողացել են ստանալ լավ ուսում: «Լույս» հիմնադրամը արդեն 500-ից ավել շրջանավարտ ունի: Ուրախ եմ, որ այսպիսի հաջողություններ ենք գրանցել: Կարծում եմ՝ և «Լույսի» շրջանավարտների, և ընդհանրապես, մեր բոլոր երիտասարդների համար եկել է իսկական ժամանակը՝ ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետև ամենից լավ բարեփոխումներ կարող են իրականացնել հենց երիտասարդները»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ հաղթողներից առաջինը «Արմենիա Կոդ Ակադեմի» (Ծրագրավորման հայկական ակադեմիա) երիտասարդ մասնագետների համար նախատեսված  ՏՏ և ծրագրավորման գործնական ուսուցման կենտրոնն է, որին ծրագրերը ընդլայնելու համար կտրամադրվի 20 000 ԱՄՆ դոլար:

Իսկ «Ալավերդի Հաբ» նախագծի հեղինակները պարգևատրվեցին 10 000 ԱՄՆ դոլարի չափով: «Ալավերդի Հաբի» նախագծով նախատեսվում է գիտության թանգարան հիմնել Լոռիում՝ Ալավերդի քաղաքում, որը կխթանի մարզի տնտեսական ու զբոսաշրջային զարգացումը՝ ստեղծելով նոր ու նորարարական ենթակառուցվածքներ:

Նշենք, որ «Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը Կրթաթոշակի ծրագրի բնականոն զարգացումն է, որը խթանում է հնարամիտ գաղափարները և ձեռներեցության մշակույթ սերմանում հայրենիքում:

Մինչ օրս «Լույսի» բազմաթիվ շրջանավարտներ հիմնել են շուրջ 30 ստարտ-ափ՝ սկսնակ ձեռնարկություն: Այս ծրագիրը իրականացվում է ամեն տարի և իր շուրջ է միավորում «Լույսի» կրթաթոշակառուներին, շրջանավարտներին, տեղի երիտասարդներին և պետական, մասնավոր և միջազգային կառույցներին: