կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-17 20:06
Քաղաքական

Պահանջում են Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում

Պահանջում են Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ազատության հրապարակում ընթանում էր Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հավաքը։

Հավաքը վերածվել է երթի՝ մասնակիցները այժմ գտնվում են Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր պահանջներ են ներկայացնում։ Առաջին պահանջն այն է, որ Արթուր Սարգսյանը հուղարկավորվի Եռաբլուրում։ Եվ երկրորդը, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կրեն, մասնավորապես Առողջապահության և Արդարադատության նախարարությունները։