Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 16-ին, ժամը 01:18-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «BMW 735» մակնիշի 09xx090 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ձորագյուղի բուժամբուլատորիա, այնուհետև հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: