Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 23-ին, ժամը 19:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի խաչմերուկի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ :
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածում բախվել են DAF մակնիշի XTX278 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1967 թ. ծնված Ի. Բ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի ), Opel մակնիշի 15 SU 753 (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Գ.) և ՎԱԶ-21099 մակնիշի 34 SS 282 (վարորդ՝ 1978 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 21:14-ին:
Այրվել են Opel և ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ և DAF մակնիշի բեռնատարի կցորդը: