Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը վերջին շաբաթվա ընթացքում մեծացրել է առավելությունը գալիք ընտրություններում իր մրցակից Մարտին Շուլցի նկատմամբ. երկրի բնակիչների շրջանում իր ժողովրդականությամբ Մերկելը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին գերազանցում է 3 տոկոսով: Այդ մասին վկայում են նոր հարցման արդյունքները, որն անցկացվել է Stern հանդեսի և RTL հեռուստառադիոընկերության պատվերով, փոխանցում է «РИА Новости»-ն:
Եթե ներկայում անցկացվեին Գերմանիայի կանցլերի ուղղակի ընտրություններ, երկրի բնակիչների 39 տոկոսն իրենց ձայնը կտար Մերկելի օգտին, իսկ 36 տոկոսը՝ Շուլցի օգտին:
Այսպիսով, Մերկելի վարկանիշը շաբաթվա ընթացքում աճել է 1 տոկոսով, իսկ Շուլցին ցուցաբերվող աջակցությունը նվազել է 1 տոկոսային կետով:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն անփոփոխ է մնացել, ինչպես և մեկ շաբաթ առաջ, նրան աջակցում է հարցման մասնակիցների 31 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը՝ Մերկելի գլխավորությամբ, նույնպես գերազանցում է ԳՍԴԿ-ին 3 տոկոսով: Աջ պոպուլիստական «Ալյընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կորցրել Է վարկանիշի ևս 1 տոկոսը, նրան աջակցում է հարցվածների 8 տոկոսը:
«Ձախերը» և «Կանաչներն» ապահովել են պոտենցիալ ընտրողների համապատասխանաբար 8 տոկոսի և 7 տոկոսի աջակցությունը: Հարցումը կատարվել է փետրվարի 13-ից մինչև 17-ը, դրան մասնակցել է ավելի քան 2,5 հազար մարդ: Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին: