կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 15:42
Հասարակություն

Առողջապահության նախարարության կոչը` մարզերի բնակիչներին

Առողջապահության նախարարության կոչը` մարզերի բնակիչներին

Հարգելի հայրենակիցներ,

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունում ներգրավված վաստակաշատ բժիշկները, առաջատար մասնագետներն ու կազմակերպիչները հետևողական աշխատանք են տանում բժշկական ծառայությունները մարզերի բնակչությանը հասանելի դարձնելու ուղղությամբ։ 

Միավորումն այդ նպատակով հերթական բաց դռների օրերը կազմակերպում է փետրվարի 23-­ից մինչև մարտի 25­-ը։ Այդ ընթացքում փորձառու նեղ մասնագետներից կազմված խմբերը սահմանված ժամանակացույցով կայցելեն բոլոր մարզեր, կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և ըստ անհրաժեշտության՝ հետազոտություններ։

ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ողջունելով կազմակերպության նախաձեռնությունը, կոչ է անում մարզերի բնակչությանը՝ օգտվել ընձեռված հնարավորությունից և իրենց բնակավայրին մոտ ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ 

Յուրաքանչյուր մարզում կազմակերպության ստորաբաժանումները կկատարեն նախնական գրանցումներ։

Առողջապահության նախարարություն