|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 27 տան մոտակա տներից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել՝ 21:38-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16ա տանը (սեփականատեր` Յ. Մ.):
Այրվել է ավտոտնակի (80 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը, խորդանոցում (50 քմ)` կենցաղային իրեր և կաշվի մնացորդներ (մոտ 3 խմ):