|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մարկ Ցուկերբերգը մտադիր է վերափոխել աշխարհը և սոցիալական ենթակառուցվածքի զարգացմամբ լուծել մի շարք կարևոր հիմնախնդիրներ` «Ֆեյսբուք»-ի հիման վրա համաշխարհային հանրություն ձևավորելու համար:
Այս գիշեր նա «Համաշխարհային հանրության շինարարության մասին» ծրագրային ուղերձով է հանդես եկել` ուղղված օգտատերերին: Այն, ի դեպ, անսպասելի է եղել թե' օգտատերերի, թե' ոլորտի փորձագետների համար: Վերջին շրջանում սոցցանցը քննադատվում էր որպես հարթակ, որտեղ թյուրիմացության մեջ գցող նորություններ են տարածվում:
Վերլուծաբանների կարծիքով` Ցուկերբերգը փոխում է «Ֆեյսբուք»-ի ռազմավարությունը և ընկերության դիրքորոշումը. այն մարդկանց միավորող պասիվ գործիք էր, այժմ ցանցի դերը կարող է մեծանալ:
Ցուկերբերգի ուղերձը հիմնված է 5 թեմայի վրա` հանրության շրջանակում օգնության հասնելու պատրաստակամություն, անվտանգություն, տեղեկացվածություն, քաղաքացիական ակտիվություն և բոլորի մասնակցության ու զարգացման հնարավորություն: