Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանային գծում ծառայություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվել են մրցանակներով և խրախուսվել 10-օրյա արձակուրդով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում փետրվարի 11-ին հրավիրված միջոցառման ընթացքում Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով պարգևատրվել են սահմանային գծում ծառայություն իրականացնող քսան պարտադիրի ժամկետային զինծառայողներ: Զինծառայողներ խրախուսվել են նաև 10-օրյա արձակուրդով:
Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել միջոցառմանը ներկա գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողություն: