|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ռուսաստանի Ալթայ երկրամասի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել կնոջ նկատմամբ, ով իր երկամյա որդուն առանց հագուստի և սնունդի թողել էր տան չջեռուցվող բաց պատշգամբում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով երկրամասի դատախազությանը, երեխան ողջ է մնացել միայն շան շնորհիվ, որը մի քանի որ շարունակ փոքրիկին տաքացրել է իր մարմնի ջերմությամբ:
Ինչպես ասվում է դատախազության հաղորդագրության մեջ, միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հունվարին: Սառած երեխային պատահաբար նկատել է անցորդներից մեկը: Երեխային բուժօգնություն է ցուցաբերվել: Երեխային հայտնաբերելուց 4 օր անց նոր մայրը վերադարձել է տուն:
Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «անօգնական անձնավորությանը կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում թողնելու» մասին հոդվածով: