|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Փետրվարի 9-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի բնակարաններիրց մեկի պատշգամբի թիթեղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը (մոտ 6 գմ):
***
Փետրվարի 9-ին, ժամը 14:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի անցուղու թիվ 7 շենքի տանիքին ամրացված ալեհավաքը թուլացել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են ալեհավաքը: