Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» առեղծվածը կայանում է նրանում, որ կտավի համար որպես մոդել ծառայած կինը տառապել է սիֆիլիսից։ Նման կարծիքի է բրիտանացի արվեստաբան Ջոնաթան Ջոնսը, գրում է The Guardian–ը։
«Ջոկոնդան» համարվում է Լիզա Գերարդինիի` Ֆլորենցիայի մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ դիմանկարը։ Ըստ Ֆլորենցիայի մենաստաններից մեկի հաշվապահական գրքերի տեղեկությունների, կինը տեղի դեղատնից ձեռք էր բերում acqua di chiocciole՝ «խխունջի ջուր», որն այն ժամանակ օգտագործում էին սիֆիլիսը բուժելու համար։
Ջոնսը պնդում է, որ «Մոնա Լիզայի» համար ֆոն ծառայող գեղանկարում պատկերված ծովն ու սարերը խորհրդանշում են Ամերիկա մայրցամաքը, որտեղից էլ ճանապարհորդները ԵՎրոպա էին բերել վարակը։