|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Մուհամմեդ Աբրինիի նկատմամբ, որը Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչն է, Ֆրանսիայում պաշտոնապես քրեական հետապնդում է սկսվել, փոխանցում է BBC-ն:
Մարոկկոյական ծագմամբ բելգիացին կալանավորվել է 2016 թվականի ապրիլին Բրյուսելում, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրվել Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչություններին մասնակցելու համար:
Ֆրանսիայում Աբրինիին, որը նաեւ հայտնի է որպես «գլխարկով մարդը», կասկածում են 2015-ի նոյեմբերին Փարիզում մի շարք հարձակումների մասնակցության մեջ, որոնց հետեւանքով 130 մարդ զոհվել է:
Հայտնի է դարձել, որ Բելգիայի իշխանությունները Աբրինիին մեկ օրով փոխանցել են Ֆրանսիային: Աբրինիի փաստաբանների խոսքով՝ նրան դեռեւս չեն հարցաքննել: