|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Yes California շարժումը, որը պայքարում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի անկախության համար, ստորագրահավաք անցկացնելու թույլտվություն է ստացել` նահանգային սահմանադրությունը փոխելու մասին հանրաքվե անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Ներկա պահին Կալիֆոռնիայի դուրս գալը Միացյալ Նահանգների կազմից անհնար է՝ տարածաշրջանային օրենսդրության երկու դրույթի պատճառով: Դրույթներից մեկը նահանգի տարածքն անվանում է «ԱՄՆ-ի անբաժանելի մասը», իսկ մյուսը ամերիկյան սահմանադրությունը ճանաչում է որպես նահանգի հիմնական օրենք:
Եթե հանրաքվեն կայանա և մեծամասնությունը դեմ քվեարկի այդ դրույթներին, Yes California շարժման ակտիվիստները հնարավորություն կստանան քվեարկություն նախաձեռնել Calexit-ի (Կալիֆոռնիայի առանձնացումը ԱՄՆ-ից` Brexit-ի օրինակով) հարցի շուրջ: