|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Արցախ այցելության համար Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով ներում շնորհել որդուն: Ադրբեջանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Լապշինի մայրը դիմել է Իսրայելի մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով Ալիևին փոխանցել իր հորդորը` որդուն ներել և չարտահանձնել Ադրբեջանին: Լապշինի մայրը նամակում գրում է, որ տղայի գործողությունները դիտավորյալ բնույթ չեն կրել:
Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը երեկ որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի Պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։