կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 22:48
Քաղաքական

Օրենքը թույլ տա՝ կլինի ցուցակում, թույլ չտա՝ չի լինի. Շարմազանով

Օրենքը թույլ տա՝ կլինի ցուցակում, թույլ չտա՝ չի լինի. Շարմազանով

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը:

Նա նաև նշեց, որ դեռ չի որոշվել, թե ովքեր են լինելու կուսակցության ցուցակի առաջին երեք տեղերում։

«Ցուցակի հետ կապված հարց չի քննարկվել, դա կքննարկենք խորհրդի նիստից հետո, քարոզչական խումբը և շտաբի աշխատանքները սկսվել են, բայց չեն ավարտվել, մինչև փետրվար ամիսը կներկայացնենք շտաբի կառուցվածքը»,- ասաց Էդուարդ Շարմազանով: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցին, ՀՀԿ խոսնակն ասաց, եթե պարզվի, որ վերջին տարիներին վարչապետի Հայաստանում չբնակվելու հարցը խնդիր է հանդիսանալու, ապա նա չի լինի կուսակցության համամասնական ցուցակում: «Օրենքը թույլ տա՝ կլինի ցուցակում, թույլ չտա՝ չի լինի»:

ՀՀԿ խոսնակը հավելեց, որ այդ հարցերը ՀՀԿ-ն կքննարկի կուսակցության խորհրդի նիստում, որը տեղի կունենա հունվարի 26-ին՝ ԳՄ նիստից անմիջապես հետո: Ըստ այդմ՝ կընտրվի ՀՀԿ խորհրդի նոր կազմ: Ըստ Շարմազանովի՝ խորհրդի անդամների 200-ից ավելի թեկնածուներ կան: Ըստ նրա՝ ՀՀԿ փոխնախագահների առթիվ հստակություն դեռ չկա: