կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 15:44
Հասարակություն

Բնապահպանության նախարարության և բնապահպանական ՀԿ-ների միջև փոխգործակցությունը շարունակվում է

Բնապահպանության նախարարության և բնապահպանական ՀԿ-ների միջև փոխգործակցությունը շարունակվում է

Պետական գերատեսչություն-հասարակական կազմակերպություն համագործակցության համատեքստում ՀՀ բնապահպանության նախարարությունում «Հայաստանի ծառատունկ ծրագրի» /Էյ Թի ՓԻ/ ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ծառատնկման և էկոկրթության թեմաներով: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու  Ա. Ղարաբեկյանը, հասարակական հիմունքներով բնության հատուկ պահպանվող տարածքների անտառային հարցերով նախարարի խորհրդատու Ա. Ղազարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը, Տեղեկատվության և էկոկրթության բաժնի պետ Ա. Մուրադյանը, «Հայաստանի ծառատունկ ծրագիր» /Էյ Թի ՓԻ/ երևանյան գրասենյակի տնօրեն Լ. Քասարջյանը, համայնքային ծառատունկի ծրագրերի ղեկավար Ա. Հարությունյանը, անտառվերականգնման ծրագրերի ղեկավար Ն. Դադյանը և անտառագետ Վ. Մարտիրոսյանը:

   ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու  Ա. Ղարաբեկյանի առաջարկով հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվող ծառատնկման աշխատանքներին «Հայաստանի ծառատունկ ծրագրի» /Էյ Թի ՓԻ/ մասնակցության հնարավորությունները և մեխանիզմները: Էյ Թի ՓԻ-ի  ներկայացուցիչները տեղեկացրել են ծրագրի տնկարաններում առկա ծառատեսակների քանակի և իրականացվող ծառատնկման աշխատանքների սկզբունքների մասին: Դիտարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում ծառատնկման և տնկիների խնամքի աշխատանքներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տեղում համատեղ ուսումնասիրել ծառատնկման վայրերը և հետագա խնամքի հնարավորությունները, որից հետո նախանշել հետագա աշխատանքների ընթացքը:

   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող էկոկրթական ծրագրերին: «Հայաստանի ծառատունկ ծրագրի» երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող էկոկրթական միջոցառումները, ծրագրի ներքո գործող էկոկրթական երկու կենտրոնների գործունեությունը: Տեղեկատվության և հասարակաության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը տեղեկացրել է, որ նախարարությունը նախաձեռնել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության մշակման գործընթաց, որն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրում և առաջարկել համագործակցել փորձագիտական մակարդակով` հաշվի առնելով ոչ ֆորմալ կրթության ոլորտում վերջինիս ունեցած բազմամյա փորձը: Դիտարկվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող էկոկրթական դասընթացներին «Հայաստանի ծառատունկ ծրագրի» մասնագետների ներգրավման և էկոկրթական կենտրոնների հնարավորությունների օգտագործման հարցերը: Կողմերը կարևորել են «Բնապահպանական կրթական ցանցի» միջոցով /որն ընդգրկում է Հայատանում գործող երեք տասնյակից ավել կազմակերպություն/ համագործակցությունը շարունակելու և ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտությունը:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել:

Բնապահպանության նախարարության