կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 22:07
Աշխարհ

Մերկելը պատասխանել է Թրամփի քննադատությանը

Մերկելը պատասխանել է Թրամփի քննադատությանը

Գերմանիայի  կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ի պատասխան, ԵՄ երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց մոլորության մեջ գցել։ «Մենք՝ եվրոպացիներիս, ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը։ Ես հետագայում նույնպես ջանքեր կգործադրեմ, որպեսզի բոլոր 27 երկրներն ավելի  ինտենսիվ համագործակցեն»,– ասել է նա, փոխանցում է DW–ն։

Տնտեսական հզորությունն ու որոշումներ կայացնելու արդյունավետ համակարգը ԵՄ–ին կօգնեն հաղթել ահաբեկչությունը եւ լուծել այդ խնդիրներ, որոնց թվում՝ արտաքին սահմանների ամրապնդումն ու ներքին անվտանգության ուժեղացումը։ Մերկելը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը մեծ մարտահրավեր է բոլորի համար, այլ ոչ թե միայն Գերմանիայի։ «Ես հստակ սահմանազատում եմ դնում այս թեմայի եւ փախստականների խնդրի միջեւ»,– ասել է Մերկելը։

Անդրադառնալով Գերմանիայի եւ ԱՄՆ–ի միջեւ հետագա հարաբերություններին՝ Մերկելը նշել է, որ երկու կողմերը պետք է սպասեն Թրամփի ելույթին։ «Բնականաբար մենք կհամագործակցենք ԱՄՆ վարչակազմի հետ եւ կտեսնենք, թե ինչ պայմանավորվածությունների կարող ենք հասնել»,– ասել է Մերկելը։