|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի «Ռեյնա» գիշերային ակումբում Ամանորի գիշերը ահաբեկչություն իրականացրած անձը 4-ամյա որդու հետ փախուստի է դիմել. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ծագումով ուզբեկ ահաբեկիչ Աբդուլգադիր Մաշարիպովի Մալթեփեյի տանը, որի ընթացքում ձերբակալվել է նրա կինը, իսկ 1.5-ամյա դուստրը վերցվել է խնամքի:
Ըստ տեղեկությունների՝ ահաբեկչությունից հետո Մաշարիպովը փախուստի է դիմել իր 4-ամյա որդու հետ:
Ստամբուլի՝ ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանությունն այժմ աշխատանքներ է իրականացնում ԴԱԵՇ-ի՝ Ստամբուլում գտնվող կապերը բացահայտելու, ինչպես նաև «Ռեյնա»-ում ահաբեկչություն իրականացնելու հարցում Մաշարիպովին օգնելու մեջ կասկածվողներին հայտնաբերելու ուղղությամբ: