|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թայվանում 50 մերկապարուհիների մասնակցությամբ հուղարկավորությունը դարձել է չինական համացանցում ամենաքննարկվող թեման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հինգշաբթի Չիաի քաղաքում հուղարկավորել են անցած ամիս մահացած տեղացի քաղաքական գործիչ Տունգա Սիանին: Համացանցում տարածվել է ջիպերի վրա կիսամերկ պարուհիներով սգո թափորի տեսանյութը:
Մահացածի ընտանիքը բացատրել է, որ Տունգա Սիանը շատ կենսասեր մարդ էր և կարողանում էր հաճույք ստանալ կյանքից: Նրա համար նման հուղարկավորություն կազմակերպելով՝ բարեկամները ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել նրա այդ ունակությանը, հայտնում է տեղի մամուլը:
Սգո թափորը բաղկացած է եղել գունավոր ջիպերից, որոնցից բարձր երաժշտություն էր հնչում: Նրանց հետևից գալիս էին թմբուկահարները և հատուկ պարային խումբը:
Հրավիրված դերասանները կրում էին աստվածությունների և հսկայական տիկնիկների հագուստներ:
Այդ խուլ գավառական քաղաքը նման գունեղ թափոր երբեք չէր տեսել, գրում են տեղական ԶԼՄ-ները: