|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հունվարի 6-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մարաշլյան» ֆոտո-ատելիեի մոտակայքում երկու օր է՝ քաղաքացի է ընկած ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության երկաթբետոնյա կառուցատարրերի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված տղամարդու դի (50-60 տարեկան):
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն անօթևան էր և մահվան պատճառը եղել է ցրտահարությունը: