|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ստամբուլի «Բեշիկթաշ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան հնարավոր է շարունակի թուրքական այլ թիմում:
Ինչպես տեղեկացնում են թուրքական մարզական կայքերը, 26-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Կարաբյուկսպոր», «Սիվասպոր» և «Ադանասպոր» թիմերը: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ և դեմ չէ այլ ակումբ տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսը մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման: