Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, դեկտեմբերի 23-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթեուս Քիսլերի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմզոլերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, մասնավորապես` բանակցային գործընթացի եւ զինադադարի մոնիտորինգի ընդլայնման հետ կապված հարցեր, Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը եւ առաջին նախագահի կողմից հնչեցված ուղերձը Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ, Հայաստանի ներքաղաքական, ընտրական գործընթացները, ինչպես նաեւ ընտրությունների օրինականության վերահսկման համաձայնագրի կատարման հետ կապված հարցեր: