Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։
Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: