կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 11:00
Հասարակություն

Ավտովթար` Գյումրիում. վնասվածքներ ստացած ուղևորը արգելափակվել էր մեքենայի մեջ

Ավտովթար` Գյումրիում. վնասվածքներ ստացած ուղևորը արգելափակվել էր մեքենայի մեջ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու «Վիլլա Գարի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes E320» մակնիշի 35 DA 358 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1981 թ. ծնված Մ. Մ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:

Փրկարարները Մ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ. Մ.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: