|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Տոտենհեմ»-ին: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել հայ ֆուտբոլիստի հասցեին:
«Արժանի չէինք հանդիպման վերջին 10-15 րոպեները վախով անցկացնելուն, քանի որ պետք է ավելի շատ գոլեր խփեինք: Ուրախ եմ Մխիթարյանի այսպիսի խաղի համար: Նա ոչ միայն ստեղծագործում է, այլեւ թիմին օգնում պաշտպանվելիս: Նա հաղթահարեց հոգեբանական խնդիրները և կդառնա ավելի լավը: Ես ավելին եմ պահանջում հարձակման գծի մյուս ֆուտբոլիստներից: Գոհ եմ նրա մարզավիճակից: Նրա նման ֆուտբոլիստները, ովքեր անդադար աշխատում են, շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար»,-ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ խաղավերջում Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից: