Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց հավաքականի առաջիկա անելիքների մասին:
«Նոյեմբերի 27-ին անցկացվեց Հայաստանի առաջնությունը, որից մասնակցում էր մոտ 110 մարզիկ։ Այդ թիվն այսօր գոհացուցիչ չէ։ Կաշխատենք, որ հաջորդ տարի մասնակից մարզիկների թիվն ավելի մեծանա։ Դեկտեմբերի 13-ից կսկսենք հավաքը Ծաղկաձորում։ Հունվարին կրկին հավաք կանցկացնենք, ինչից հետո կմեկնենք Վրաստան։ Քանի որ սերնդափոխություն է կատարվում հավաքականում, այդ պատճառով մեծ մրցաշարերին չեն մասնակցի նոր տղաները։ Ապրիլին Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, իսկ սեպտեմբերին Հունգարիայում կկայանա աշխարհի առաջնությունը։
Կարապետյան Ֆերդինանտն արդեն համալրել է մեր հավաքականի շարքերը։ Նա շատ լավ մարզիկ է։ Ռուսաստանից ևս մեկ մարզիկի հետ կա պայմանավորվածություն, մնացել է անձնագրային խնդիրները լուծվեն։ Եվս մեկ մարզիկ պետք է համալրի հավաքականի շարքերը, սակայն այս պահին դեռևս հստակություն չկա։ Մենք ցանկանում ենք, որ հավաքականում լինեն միայն հայ տղաներ»,-ասաց Նազարյանը։