|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այս գիշեր դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ժամը 01-ին ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել որ փողոցներից մեկում դանակահարված անձ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00:45–ի սահմաններում Շիրակացի փողոցի շենքերից մեկի դիմաց վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր–կտրող գործիքով հարվածել է 1995-ին ծնված Ա.Վ-ին: Վերջինս աջ ազդրին և աջ ձեռքին ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:
Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն: