|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակար և լիազոր դեսպան, քաղաքական գործիչ , պատմաբան , հնագետ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, մեր խմբագրության լավագույն բարեկամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է:
Yerkir.am-ի հետ զրույցում պրն Հովհաննիսյանը ուրախությամբ նշեց, որ իր ծննդյան օրը նշում է ընտանիքի հետ: «Երեխաներս են եկել, միասին ենք նշելու: Ուրախ եմ», ասաց և իր սովորության համաձայն կատակեց՝ «Որ այստեղ լինեիք, իրար հետ կխմեինք»:
Yerkir.am-ը շնորհավորում է Վահան Հովհաննիսյանին , մաղթում առողջություն և բեղմնավոր աշխատանք դիվանագիտական պատասխանատու աշխատանքում և հույս է հայտնում , որ հաջորդ ծննդյան տարեդարձը միասին կնշենք yerkir.am խմբագրությունում, մի բաժակ կբարձրևացնենք և միասին կխմենք Հայաստանի Հանրապետության կենացը :
Հիշեցնենք,որ մեկ տարի առաջ, այս օրերին Վահան Հովհաննիսյանը yerkir. am-ում հանդես եկավ « Մայրամուտ, որ պետք է կասեցնել» հոդվածաշարով, որը լայն ընդունելության արժանացավ մեր ընթերցողների կողմից: