կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-01 23:37
Հասարակություն

Ձմեռը՝ առանց դեպրեսիայի․խորհուրդներ

Մռայլ, մշուշոտ օրեր ցուրտ եւ երկար գիշերներ․ հաղթահարել ձմեռը պարզվում է այդքան էլ հեշտ չէ, շատերն են այս օրերին տրամադրության անկում եւ դեպրեսիա ապրում։

Պարզվում է, որ ավելի երջանիկ եւ անհոգ ձմեռ անցկացնելու համար ամենաարդյունավետ միջոցները ամենապարզն են, որոնք էլ կազմել են հոգեբանները։

Այսպիսով, խորհուրդ է տրվում ձմռանը շատ շարժվել, ճիշտ սնվել, շատ խմել՝ ցանկալի է ջուր եւ թեյ,հիշել վիտամիններով հարուստ մրգերի մասին, հատկապես՝ նարնջի, որի միայն տեսքը պարզվում է կարող է տրամադրություն բարձրացնել, հարմարավետություն ստեղծել՝ տանը աշխատավայրում, եւ վերջապես շատ կարդալ՝ օգտագործել ապրել շարունակելու լավագույն միջոցը։

Եւ ի վերջո, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ բնությունը վատ եղանակներ չունի։