Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի 2016 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Սամվել Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Սամվել Մարգարյանը ծնվել է 1982 թվականին Երևանում:
Կրթություն և մանկավարժական աշխատանք
2004 թվականներին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը:
2004-2007 թվականներին սովորել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում:
2007-ին պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2007-2009 թվականներին դասախոսել է Կառավարման և տնտեսագիտության ինստիտուտում, 2010-2013 թվականներին` Երևանի պետական համալսարանում:
2014-2015 թվականներին շարունակել է կրթությունը Նոթինգեմի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Բիզնեսի դպրոց, Բիզնեսի կառավարում (MBA):
Աշխատանքային գործունեություն
2003 – 2005թթ.` ՀՀ Ֆինանսների նախարարություն, ապահովագրության գծով մեթոդաբան
2006թ.` ՀՀ Կենտրոնական բանկ, ապահովագրության գծով մեթոդաբան
2007 – 2010թթ.` «ՄԻՏՐԱ» ապահովագրական բրոքեր, օրենսդրության գծով մասնագետ
2007 – 2016թթ.` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ, ներքին աուդիտի ղեկավար, այնուհետև` ֆինանսական գծով գործադիր տնօրենի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: