|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ընտրություններն անցել են շատ կազմակերպված և թափանցիկ. լրագրողներին այսօր ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ թեև ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժեր ինչ-որ պիտակներ են կպցնում դրանց` առանց որևիցե փաստի, ընտրությունների ընդհանուր արդյունքից Հանրապետական կուսակցությունը գոհ է: «Հանրապետության 292 համայնքներից 176-ում անցել են Հանրապետական կուսակցության անդամները: Ամենագոհացուցիչն այն է, որ կարողացանք անցկացնել ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրություններ»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ ընտրություններին մասնակցել է Գյումրիում , և նախնական տվյալներով` անցել է իր նախընտրած թեկնածուն: