կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-24 17:36
Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

 «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի 4։1 հաշվով հաղթեց երկրի գործող չեմպիոն «Լեսթեր»-ին։ Տանտերերը 4 գոլերն էլ հեղինակեցին առաջին խաղակեսում։ Աչքի ընկան Սմոլինգը, Մատան, Ռեշֆորդն ու Պոգբան։ Հյուրերի կազմում միակ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Գրեյը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի կազմում հայտավորված չէր հանդիպմանը։

Այս հաղթանակից հետո «Յունյթեդ»-ը 12 միավորով 3-րդն է։

«Լեսթեր»-ը 7 միավորով 12-րդն է։

Манчестер Юнайтед - Лестер 4:1. Обзор матча. Англия. Премьер-лига 2016/17. 6 тур. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.