| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը այսօր հանրապետության հինգ մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում։
 
 Ժամը 11:00-ի դրությամբ հաղորդվում է 112 խախտման մասին 10 ընտրատեղամասերում։ Ընդհանւոր առմամբ խախտումների ամենամեծ թիվ են կազմում Տեղամասային ընտրական հանձանժողովի գործողությունների կազմակերպման կարգի խախտումը(40.2 %): Երկրորդ տեղում ընտրողների կուտակումներն են (12.5 %)` ավելի քան 15 ընտրողի միաժամանակ գտնվելը տեղամասում: Արձանագրվել են նաեւ  քվեարկության գաղտինության խախտում(5.4 %), ընտրատեղամասի սխալ կահավորում (12.5 %), տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար (8.9 %), ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս (6.3 %) եւ այլն:
Այս պահին խախտումների առումով առաջին տեղում է 14/1 ընտրատեղամասը` Ապարանի ավագ դպրոցը` 34 խախտման դեպք: