Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծն արդեն պատրաստ է։ Ըստ նույն լուրերի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա այն կտարածվի։ Սակայն դեռևս չի հստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը։ Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի։ Ենթադրվում է, որ դա կարող է առաջիկա երկու շաբաթներին տեղի ունենալ։
Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր Է՝ «Համաներման մասին» ՀՀ օրենքի ընդունումը մեկ կամ երկու ամսով հետաձգվի։ Իհարկե, նման տարբերակի հավանականությունը շատ փոքր Է գնահատվում, քանի որ երեկ ԱԺ-ում խոսվում էր, որ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է Աժ արտահերթ նիստ։ Ամեն դեպքում, ընդամենը վեց օրից Հայաստանը կնշի իր անկախության քսանհինգամյակը։ Օրվա հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ մեծ զորահանդես։ Իսկ դատապարտյալների և քրեական հանցագործություններ կատարածների ու նրանց հարազատների ուշքն ու միտքը համաներումն է, որպեսզի ազատվեն քրեական պատասխանատվությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։