կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 19:23
Քաղաքական

ԱԺ-ն ապրիլի 21-ին արտահերթ նիստ կհրավիրի

ԱԺ-ն ապրիլի 21-ին արտահերթ նիստ կհրավիրի

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունված հայտարարության մասին:

 

ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԽ-ն այն կառույցն է, որի որոշումներն ընդգծված իրավական որոշումներ են եւ չեն կարող լինել հենց այնպես, սիրողական մակարդակով:

 

Լրագրողների այն հարցին, թե ԱԺ-ն ե՞րբ է պատրաստվում քվեարկության դնել 100-ամյա տարելիցի առիթով հայտարարության տեքստը, որն անցյալ քառօրյայում քննարկվեց, ԱԺ նախագահը նշեց, որ այժմ ստորագրահավաք է ընթանում, որպեսզի  ամսի 21-ին` 12.00-ին, արտահերթ նիստ հրավիրեն`հայտարարության տեքստը քվեարկության դնելու համար: Գալուստ Սահակյանի խոսքով՝ այդ պահին ավելի արդյունավետ կլինի քվեարկությունը, քանզի ամսի 22-ից հիմնական միջոցառումներն են իրականացվելու: Նա կարծիք հայտնեց, որ նախախնամության հարց կա:

 

Այն հարցին, թե ի՞նչ է լինելու ամսի 24-ից հետո, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ամսի 24-ը վերջը չէ, եւ դրան եւս հաջորդելու է պայքար: