Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից Մ. Գ.-ը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: 45-ամյա կնոջը երեկ վիրահատել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Հիշյալ հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնել էին, որ առաջիկայում պարզ կլինի՝ կնոջ տեսողությունը կվերականգնվի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ Որմնադիրների փողոցը Խորենացի փողոցի զուգահեռ փողոցն է, և հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ այնտեղ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ 45-ամյա կինն առավոտյան Որմնադիրների փողոցը մաքրելիս նկատել է պլաստիկե շիշ, որը, պարզվել է, ինքնաշեն պայթուցիկ է եղել: Հավանական է, որ պայթուցիկը տեղանքում մնացել է հուլիսյան դեպքերից հետո:
Հիշյալ դեպքի կապակցությամբ Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ անհայտ քաղաքացին զանգահարել և հայտնել է, որ Խորենացի փողոցից պայթյունի ձայն է լսել: Այնուհետև «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մ. Գ-ն: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և պարզել, որ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ կինը դիպչել է չպարզված զանգվածով շշի, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի կապակցությամբ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: