Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մայր Թերեզան (իսկական անունը` Ագնես Գոնջե Բոյաջի) ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին` Սկոպյեում (Մակեդոնիա)` ալբանական ընտանիքում:
19 տարեկանում նա տեղափոխվում է Իռլանդիա եւ ընդունվում «Լորետո իռլանդուհի քույրեր» միաբանություն: Ապա մեկնում է Հնդկաստան` ծառայության:
1950 թվականին Մայր Թերեզան ստեղծում է «Սիրո քույր միսիոներներ» միանձնուհիների միությունը, որին այժմ անդամակցում է 4500 միանձնուհի, ովքեր օգնում են հիվանդնեևրին ու աղքատներին ավելի քան 100 երկրում: Քույրերն աշխատում են 400 դպրոցներում, հիվանդանոցներում ու ապաստաններում:
Մայր Թերեզան վաղուց է դարձել բարության խորհրդանիշ, իսկ 1979 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Բայց նրա հասցեին նաեւ քննադատություններ են հնչել` տարբեր բռնապետերից բարեգործության նպատակով գումարներ վերցնելու համար:
Մայր Թերեզան մահացել է 1979 թվականին:
2003 թվականին ն Հովհաննես Պողոս Երկրորդ պապը նրան դասել էր երանելիների շարքը, ինչը սրբադասմանը նախորդող պարտադիր կանոն է: