կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 17:19
Քաղաքական

ԸՕ` պայմանով ընդունված փոփոխությունները չեղյալ հայտարարվեցին

ԸՕ` պայմանով ընդունված փոփոխությունները չեղյալ հայտարարվեցին

Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել, որում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:

Ըստ կարգի` եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն  հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության էր արժանացրել ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով:

ԿԸՀ–ն փոփոխությունների մասին որոշումը չհաստատեց, քանի որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն, չնայած կառավարությունը մի շարք անհրաժեշտ գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար, սակայն միջոցառումների իրականացումը պահանջում է մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին:

Այս պայմաններում, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն անկարող է ընդունել որոշում: