կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 09:58
Հասարակություն

Նիդերլանդներում ցույցի մասնակցած տեր Արմենը վտանգավոր ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ. «Առավոտ»

Նիդերլանդներում ցույցի մասնակցած տեր Արմենը վտանգավոր ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել իր քահանա լինելը, այն դեպքում, երբ շուրջ 20 տարի ինքը հոգեւոր առաքելություն է իրականացրել, որը փաստված է տարբեր միջոցներով։

Տեր Արմենն «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր արժանապատվությունը, որպես քահանա եւ մարդ, վիրավորած Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը պետք է քրիստոնեական ազնվություն ունենա եւ հրապարակավ իրենից ներողություն խնդրի՝ ըստ էության, հերյուրանք տարածելու համար։

Տեր Արմենը հայտնեց, որ եթե Վահան սրբազանը դա չանի մինչեւ գալիք շաբաթվա վերջը, ինքը ստիպված կլինի եկող շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ հրապարակել եւ նաեւ ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին եւ նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչեւ կարգալուծության հիմք դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: