Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Օգոստոսի 15-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահամիրյան փողոցում գտնվող Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեում գտնվող Գրանդ սպորտ ՍՊԸ-ին պատկանող մարզաառողջարարական համալիրի 1-ին հարկի շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.44-ին, մարվել՝ 07.57-ին:
Այրվել է շոգեբաղնիքի (մոտ 6 քմ) պատերի և առաստաղի փայտյա երեսապատումը, լոգասենյակի (մոտ 8 քմ) կախովի առաստաղը, 3 դուռ և վարագույրները, ջերմահարվել է հանդերձարանի կախովի առաստաղը (մոտ 32 քմ). տուժածներ չկան: