|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է: Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները: Մամլո հաղորդագրություն