|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հուլիսի 8-ին, ժամը 16.32-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երթևեկելի մասը հորդառատ անձրևի պատճառով փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածը հորդառատ անձրևների պատճառով փակվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները և «Հաղարծին ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը, և այն դարձել է երթևեկելի: