|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարներն անդրադարձել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։