|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի PMZ-1602 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «լուծելիություն I փուլ» կետով: Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը: